«Փաշինյանը Նոբելյան մրցանակ էր, չէ՞, ուզում, թող այդ «սահմանային թմբերով» առաջադրվի». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը, թե եկեղեցին պետք է հարկվի և այդ գումարով կօգնեն բռնի տեղահանված արցախահայերին, ինչպես նաև այդ թեմայի շուրջ հատկապես վերջին շրջանում իշխանական թիմի ակտիվացմանը՝ հայտարարեց, որ իշխանությունն այդպիսով ցանկանում է արցախահայերին հետ պահել մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին մասնակցելուց.

«Ես մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում մայիսի 26-ին, ժամը 16։00-ին լինել Հանրապետության հրապարակում, այնտեղ որոշվելու է Հայաստանի ապագան։ Այդ նույն Խաչատուր Սուքիասյանը չէ՞ր, որ դրանից երկու ժամ առաջ իր ելույթում կոչ էր անում զրկել անշարժ գույքի, օգնության փաթեթներից, ես այդ մարդուն ի՞նչ ասեմ։

Ինչ վերաբերում է Առաքելական եկեղեցուն հարկելուն, ապա «Սիվելնեթը» ներկայացրել էր, որ հազար խոշոր հարկատուների մեջ կա նաև եկեղեցին»։

Հայկ Մամիջանյանը նաև ասաց՝ երբ իշխանության ներկայացուցիչները «Ռեմբոյի» դեմքով ներկայացնում են, թե սահմանազատման արդյունքում սահմանային բոլոր խնդիրները լուծվելու են, ապա համաշխարհային պատմության մեջ բոլոր ագրեսիաներն իրականացվել են սահմանազատված ու սահմանագծված սահմաններում։

Կարդացեք նաև

«Եթե այդպես է, ապա թող երկրները բանակի վրա փող չծախսեն էլ, եկել է «նոու-հաու»-ի հեղինակ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակ էր, չէ՞, ուզում, դրանով թող մասնակցի։ Թող առաջադրվի ամբողջ աշխարհում, որպես անվտանգության առաջամարտիկ՝ «անվտանգության թմբերով»։ «Իսկանդեր», «միգ», դրանք բոլորն անիմաստ բաներ են, ինչո՞ւ են փող ծախսում՝ թող «սահմանային թմբերով» ներկայանա: Ահա ձեր անվտանգության երաշխավորը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս