Իրանի նախագահին և արտգործնախարարին իրանա-ադրբեջանական սահմանից տեղափոխող ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյինին, անդրադառնալով ԻԻՀ նախագահի ինքնաթիռի ավտովթարի մասին տեղեկություններին, գրել է, որ երկու աղբյուրներ Fars լրատվական գործակալությանը հայտնել են, որ իրենք Այաթոլլահ ալ-Հաշի հետ խոսել են դեպքից րոպեներ անց, սակայն հեռախոսահամարներն այս պահին անհասանելի են:
«Ուղղաթիռի ուղևորների թվում էին Իբրահիմ Ռաիսին, Թավրիզի այաթոլլա ալ-Հաշեմ իմամը, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը և Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին։
Առնվազն 40 փրկարարականխումբփնտրում է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավարը։
Ավելի վաղ, խոսելով Ռայիսիին տեղափոխող ուղղղաթիռի մասին, Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ նրան տեղափոխող ուղղաթիռներից մեկի կոշտ վայրէջքից հետո կապ հաստատել դեռ չի հաջողվել։
Նա հավելել է, որ ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել վատ եղանակային պայմանների պատճառով։ՆԳ նախարարի հաղորդմամբ՝ փրկարարական խմբերի աշխատանքներին հիմա ևս խոչընդոտում են եղանակային բարդ պայմանները։
«Փրկարարական տարբեր խմբեր շարժվում են դեպի տարածք, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով տարածք հասնելը կարող է ժամանակ պահանջել», – նշել է նա։
Տեղեկացնենք, Ռայիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։