Օտարների միջամտությունն անընդունելի է. խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովեն այս տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները. Ալիևը՝ Ռաիսիին
Օտար երկրների միջամտությունը տարածաշրջանում ընդունելի չէ. այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իրանի հետ պետական սահմանին այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ Իրանը փորձում է խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում։ Օտար երկրների միջամտությունը տարածաշրջանում անընդունելի է. խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովեն այս տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները», – ասել է Ալիևը:
Նշենք, որ Ռաիսին և Ալիևը պետական սահմանին շահագործման են հանձնել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը: Բացի այդ, տեղի է ունեցել «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը,