Բարդ պայքար է լինելու. չեմ կարծում, որ Փաշինյանը հեշտությամբ կհեռանա. Վահե Արսեն

Հայ բանաստեղծ, Գրողների միության անդամ Վահե Արսենի խոսքով՝ 3 տարուց ավելի է, պայքարում է, որպեսզի երկիր ունենա և ավելին չկորցնի։

«Ինչպես Բագրատ սրբազանն ասաց՝ ես այս շարժումը համարում եմ կարևորագույն գաղափարներից մեկը, սա չակնկալիքների պայքար է։ Այսինքն՝ սա ներքինից եկող կռիվ է, որը դու չես կարող չանել, պայմանավորված չէ որևէ արտաքին, թեկուզ քո շրջապատի հանգամանքով։ Այսինքն՝ սա մեր ինքնապահպանման ազգային բնազդն է։
Իհարկե, ակնկալիք կա՝ Ոսկեպարից դեպի Արցախ, պետք է ուշադիր լինել նաև այս մեսիջներին»,- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի հետ մշակույթի գործիչների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Արսենը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից ունեցած իր ակնկալիքներին։
Ըստ նրա, Բագրատ սրբազանն ամեն ինչ շատ լավ ձևակերպում է՝ ուղղակի պետք է հասկանալ։

Ինչ վերաբերում է իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Վահե Արսենն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հնարավոր բան մարսել է։

«Պատերազմի առաջին օրերին ես Արցախում էի, վերադառնալուց հետո եմ լսել նրա առաջին օրվա հայտարարությունը և չորրորդ օրվա։ Առաջին օրը մանտրայի նման կրկնում է, ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք զգա, որևէ երկրի ղեկավար չի տանում պատերազմի, հետո հայտարարում, թե ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք զգա։

Կարդացեք նաև

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սովետական բանակում հազարավոր դավաճանության դեպքեր կային, բայց որևէ տեղ դա չէր գրանցվում, և ռազմական գրքույկի մեջ գրում էին, որ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, եթե այսքանը մարսել է, Իշխանասարի ու Սև լճի համար կռիվ չանելուց հետո, չեմ կարծում, որ Փաշինյանը հեշտությամբ կհեռանա։ Սա բավականին բարդ պայքար է, կանխատեսում անելը ճիշտ չեմ համարում»,- եզրափակեց Վահե Արսենը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս