ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում. News.am
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են:
News.am-ը գրում է, որ ականատեսները պատմում են, որ քննիչները խուզարկության են եկել աշխատանքային ժամի, սուպերմարկետի աշխատակիցները դուրս են հրավիրել հաճախորդներին և փակել խանութի դռները:
Կապ հաստատել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տնօրինության հետ մեզ չհաջողվեց: Կենտրոնական գրասենյակի դռները նույնպես փակ էին: Գրասենյակի աշխատակիցները մեզ հայտնեցին, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում գրասենյակում, ներս մտնել հնարավոր չէ:
Ավելի վաղ Քննչական լկոմիտեն հայտնել էր, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված առևտրային կենտրոններում, տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ:
Նշենք, որ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ միայն ապրիլին «Էվրիկան» ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տալու համար տուգանվել է 20 մլն դրամով: