Այս օրերին Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում Ադրբեջանում և Թուրքիայում․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Այս օրերին ԱՄՆ մի քանի անգամ դատապարտել է Վրաստանում շենքեր գրավել փորձող ցուցարարների դեմ ոստիկանական ուժի կիրառումը:
Նույն ժամանակ ԱՄՆ և մնացած արևմտյան կողմերը ոչ մի բառ չեն ասում ոչ միայն այս օրերին Հայաստանում խաղաղ անհնազանդության մասնակիցների հանդեպ կիրառվող ոստիկանական բռնության մասին, այլև լռում են արդարադատության հանդեպ իրակակացվող այլ բռնությունների առումով: Փաստացի` աջակցում են դե-ֆակտո իշխանությանը:
Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում:
Էլի փաստացի աջակցում են»: