Բաժիններ՝

Թալինի ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, հետո ամբողջովին այրվել. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովհաննիսյանը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 35 ԼV 287 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ, իսկ վարորդն ու ուղևորը՝ Երևան քաղաքի Աճառյան փողոցի բնակիչ 27-ամյա Ալեն Զուլկանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ հետո դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Հովիկ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչության Թալինի հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս