Եգիպտոսի ու Իրանի միջև 34-ամյա ընդմիջումից հետո վերաբացվել է ուղիղ ավիահաղորդակցությունը
NHK հեռուստաընկերության փոխանցմամբ՝ կոմերցիոն առաջին ուղիղ ավիաչվերթը վերստին միմյանց է կապել Իրանն ու Եգիպտոսն այն բանից հետո, ինչ երկու երկրները ավելի քան երեք տասնամյակ առաջ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները:
Եգիպտական օդանավը հանգստյան օրերին Կահիրեից մեկնել է Թեհրան: Դրա ուղևորների թվում են հայտնվել նաև իրանցի դիվանագետներն ու նրանց ընտանիքները: Ավելի վաղ՝ մարտին, Իրանն ու Եգիպտոսը պայմանավորվել են զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացման շուրջ:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են այն բանից հետո, ինչ Եգիպտոսը 1979 թվականին խաղաղության է պայմանագիր է ստորագրել Իսրայելի հետ, երբ Իրանում իրականացվեց Իսլամական հեղափոխություն, իսկ Եգիպտոսն ապաստան հատկացրեց գահընկեց արված շահին
Հիշեցնենք, որ Իրանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունների միջև ջերմացում սկսվեց երկու տարի առաջ Եգիպտոսում իրականացված հեղափոխությունից հետո, որը հանգեցրեց Հոսնի Մուբարաքի տապալմանը: Այս շաբաթ Իրանը եգիպտացի զբոսաշրջիկների ու գործարարների համար վերացրեց այցագրային ռեժիմը:
Փետրվարին հայտնի դարձավ, որ իրանական նախխկին տարվա (սկսվել է 2012 թվականի մարտի վերջերից) առաջին 10 ամիսներին Իրանից արտահանման ծավալը Եգիպտոս աճել է 1500 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: