Բաժիններ՝

ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար

ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար: Այս մասին «Ականազերծման գործողությունների եվրոպական թիմի նախաձեռնությունն Ադրբեջանում» միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը:

Ավելի վաղ Կուպմանը հայտնել էր, որ Ադրբեջան է ժամանել:

«Ժամանել եմ Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը COP29-ի, ականազերծման և այլ հարցերի վերաբերյալ: Այցը սկսվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և արտաքին գործերի փոխնախարար Ֆուադ Ռզաևի հետ արդյունավետ հանդիպումով: Սա կարևոր հնարավորություն է Հարավային Կովկասում կանաչ էներգիայի, տարածաշրջանային կապերի և խաղաղության համար դրական օրակարգ ստեղծելու համար»,- նշել էր նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031