Բաժիններ՝

Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է

Լոնդոնում թրով հարձակման հետևանքով վիրավորված 13-ամյա տղան մահացել է։ Այս մասին հաղորդում է SkyNews պարբերականը։

Ըստ ոստիկանության գլխավոր տեսուչի տրամադրած տեղեկությունների՝ թրով վնասվածքներ ստանալուց հետո տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց նա մահացել է։

Նա հավելել է, որ ոստիկանության երկու սպա ունի լուրջ վնասվածքներ, ևս երկու մարդ հիվանդանոցում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի արևելքում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ 36-ամյա կասկածյալը ձերբակալված է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպն ահաբեկչության հետ առնչություն չունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930