Զգուշացեք, հանցախումբ է՝ ոստիկանների համազգեստով
Ոստիկանություն կոչվող կառույցը վերածվել է խուլիգանախմբերի, որը զբաղված է իր տան համար պայքարող քաղաքացուն խոշտանգելով։
Ոստիկանության ներկայիս ղեկավար կազմը, տեղական ոստիկանապետերը և հատկապես սև և կարմիր բերետավորներն իրենց պահում են ամենավերջին խաժամուժի պես։
Իրավակարգը և քաղաքացուն պաշտպանելու փոխարեն՝ նրանք դարձել են թշնամուն ծառայող մոլագարի բութ գործիք։
Երկրում մոլեգնող ոստիկանական համատարած տեռոր իրականացնողները ստահակներ են, որոնք ոչ ուսադիրի հարգը գիտեն, ոչ սպայի պատիվ ունեն, ոչ էլ մարդկային ու բարոյական դեմք ու դիմագիծ։