Բաժիններ՝

Չինաստանի նախագահը հանդիպել է Բլինքենի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Ըստ հրապարակման՝ Չինաստանի ղեկավարի հետ անմիջական հանդիպումը վկայում է կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու ջանքերի շարունակման մասին, սակայն պաշտոնյաները լուրջ առաջընթաց չեն սպասում այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են Թայվանը, առևտուրը և Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին։

Թե՛ Պեկինը, թե՛ Վաշինգտոնը հայտարարել են, որ առաջընթացի հույս ունեն որոշ ավելի փոքր, գործնական հարցերում, ինչպես օրինակ՝ ռազմական գերատեսչությունների միջև հաղորդակցության բարելավումը և երկու երկրների միջև ճանապարհորդությունների հեշտացումը։

Ապրիլի 26-ին ավելի վաղ Բլինքենը ավելի քան 5 ժամյա հանդիպում էր անցկացրել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վան Ին նշել էր, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները կայունացել են, սակայն «հարաբերություններում բացասական գործոնները դեռ շարունակում են ավելանալ»։ Իսկ Բլինքենը հույս էր հայտնել, որ կողմերն առաջընթաց կգրանցեն երկու երկրների նախագահների կողմից համաձայնեցված համագործակցության հարցերում, շեշտելով, որ «դեմ առ դեմ դիվանագիտությանը ոչինչ չի փոխարինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930