Բաժիններ՝

Գագիկ Ջհանգիրյանի սենյակը` ստալինյան ժամանակների յուրօրինակ ոգով. մամուլ

«Արդեն գրել ենք, որ ԱԺ-ում ամենա-նանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է, ամենաճոխն ու ռոկոկոն` գեներալ Մանվելինը, սակայն ամենաինքնատիպը Գագիկ Ջհանգիրյանինն է, որն աննախադեպ է հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Ահավոր «համեստի մեջ» այդ սենյակի դռները երբ բացում ես,  հայտնվում ես մթության մեջ. անմիջապես դեմքիդ են հպվում ծանր-մուգ վարագույրները. դռնից ընդամենը հիսուն սանտիմետր հեռու, վերևից դրանք իջնում են ստալինյան ժամանակների յուրօրինակ ոգով և նույնքան յուրօրինակ «շարմ» հաղորդում սենյակի ծայրում, սեղանի հետևում ակնոցներով նստած Գագիկ Ջհանգիրյանին: Հարցին` ինչո՞ւ այդպես, Ջհանգիրյանն ասաց. «Այդպես ցանկացանք. բոլորի ամեն ինչը թողել, եկել-հետաքրքրվում եք իմ վարագույրո՞վ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս