Բաժիններ՝

ՀՀԿ-ԲՀԿ «ձեռնամարտը» թափ է հավաքում. մամուլ

«ՀՀԿ-ԲՀԿ «ձեռնամարտը» Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ թափ է հավաքում: Սերժ Սարգսյանը նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կրկնել է իր «ապրիլյան թեզիսները». այս ընտրությունները, ճիշտ է, մասամբ տնտեսական-կենցաղային են, սակայն, միևնույն է, քաղաքականացվելու են ու հեշտ չեն լինելու, ուստի մեզ համար ավելի կարևոր են, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունները»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Հիմա ՀՀԿ-ում եռուզեռ է` «մի ուրիշ ձև». աշխատում են «թուղթ ու գրիչով», քարոզչագետ Արմեն Աշոտյանն անձամբ է գրում «ռոլիկների սցենարները»՝ ոչ մեկին չի վստահում: Օրը մի քանի անգամ ՀՀԿ մարզային, երևանյան կառույցներում ժողովներ են անում: Որ պատգամավորը օրը երկու անգամ չի մտնում շտաբ, չի արտաբերում «ինչով կարամ օգտակար ըլնեմ» բառակապակցությունը, արժանանում է բանադրանքի:

Եթե ԲՀԿ-ն ունի 160 շտաբ, ապա ՀՀԿ-ն արդեն ստեղծել է 400-ը: Օրենքով թույլատրվում է 440-450 շտաբ. որոշել են հասնել և անցնել 450-ը: Մոբիլ խմբերով անակնկալ այցեր են կազմակերպվում այդ շտաբներ, որ տեսնեն, թե ինչով են այնտեղ զբաղված իրենց յուրայինները, հո գլուխ չե՞ն պահում: Եվ այս ամենը, ինչպես տեղեկացրեց այդ «զորավարժությունների» մասնակիցներից մեկը, «նրա համար է, որ  հանկարծ նախագահականի ժամանակ թույլ տրված սխալները չկրկնվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս