ԱՄՆ-ը շահագրգռված չեն միջուկային փորձարկումներ կատարելու հարցում
Միացյալ Նահանգները շահագրգռված չեն միջուկային փորձարկումներ կատարելու հարցում՝ համարելով, որ դրա կարիքը չկա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մելորի Ստյուարտը։
«Միացյալ Նահանգները չունեն փորձարկումներ անցկացնելու շահագրգռվածություն, ցանկություն և պատրաստակամություն»,- նշել է նա Սպառազինությունների վերահսկման ասոցիացիային (Arms Control Association) տված հարցազրույցում:
Ստյուարտն ընդգծել է, որ փորձարկումների «անհրաժեշտություն չկա» և ԱՄՆ կառավարությունը չի անի դա:
Նրա խոսքերով՝ միջուկային սպառազինությունների մրցավազքը ամենաբարձր ռիսկ է, որը ոչ մեկին պետք չէ: