ՀԱՊԿ սպասվող գագաթնաժողովին Հայաստանի մասնակցել կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է․ Իմանղալի Թասմաղամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի կարծիքով՝ 2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին  Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցությունն ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքերը։

«2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին  Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցությունն ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է։ Բացի այդ, մինչև գագաթնաժողովը դեռ շատ բան կարող է փոխվել այս ամիսներին, հուսանք՝ դեպի լավը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց 2023 թվականի նոյեմբերին Մինսկում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930