Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ունեն մեկ օրակարգ՝ Միացյալ Նահանգերը դա պաշտպանում է մեր հաշվին. Ադոնց
«Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկմանը ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը նշել է, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի հետ ունի շատ հստակ ձևավորված անվտանգությանը վերաբերող օրակարգ, որը ԱՄՆ-ը նաև մեր հաշվին է լոբբինգ անում:
Նրա խոսքով, Ադրբեջանը ձևավորված հստակ օրակարգ ունի նաև ԵՄ-ի հետ, որը, բացի անվտանգությունից, վերաբերում է նաև տնտեսությանը, էներգետիկ ոլորտին հատկապես, ինչի պատճառով աչք է փակում Ադրբեջանում տեղի ունեցողի վրա:
«Եթե Միլոշևիչն աներ այն գործողությունների կեսը, որն Ալիևն արեց Արցախում, չգիտեմ՝ Միլոշևիչին ինչ կսպասեր, ավելի արագ, ավելի շուտ… Հիմա այդ ամեն ինչն անտեսվում է, և Եվրահանձնաժողովի նախագահն այցելում է Բաքու և բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության մասին քաղաքական, տնտեսական բնույթի հայտարարություններ անում»,- նշել է նա՝ շեշտելով, որ այս ամենին դիմակայելու համար ներսում պետք է կայուն վիճակ ունենալ, ռեսուրսներ ուղղել նոր ինտեգրացիոն դաշտերի ձևավորմանը, և ոչ թե մեկի հետ լավ հարաբերություններ ունենալու համար փչացնել կամ զրոյացնել մյուսի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Այս համատեքստում Ավետ Ադոնցը նշել է, որ օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը կանխատեսելի էր՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշմամբ կամ դրա բացակայությամբ և այն աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք կարող են տեղի ունենալ Իրան-Իսրայել հակամարտության հարթությունում, իսկ Ադրբեջանը գնալով դառնում է դրա առավել ընդգծված մասնակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում