ԱՄՆ-ի կոչը` Թուրքիային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի իր գործընկերներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը՝ համոզելու Իրանին զերծ մնալ Իսրայելի տարածքին հարվածելուց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ նշել է, որ էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից։ Երկրները պետք է Իրանին կոչ անեն զերծ մնալ էսկալացիայից:

Ըստ Սպիտակ տան հավաստիացումների՝ ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Դամասկոսում բարձրաստիճան իրանցի զինվորականների դեմ իրականացված ավիահարվածի մեջ։

«Մենք զգուշացրել ենք Իրանին՝ չօգտագործել այս հարձակումը որպես պատրվակ տարածաշրջանում հետագա էսկալացիայի համար», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինqենի հետ, որտեղ քննարկվել են Գազայում հումանիտար ճգնաժամը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Բանակցությունները կայացել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930