Դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի խոսնակի հետ
Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Սենատի խոսնակ Ռեմոնդ Գանյեի հետ։
Այս մասին հայտնել է Կանադայում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ ուշադրություն հրավիրելով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության ապահովման խնդրի վրա։
Առանձնահատուկ կարևորվել է երկկողմ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում։
Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել կրթության ոլորտի հետագա զարգացման կարևորությանը։