«ՀՀ-ում այժմ պաշտպանված են ադրբեջանցիները, ոչ թե հայերը. Իր պարտքը կատարելու համար ՀՀ դե-ֆակտո իշխանությունը հայ մարդու դեմ քրեական հետապնդում է սկսել». Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հայ մարդու ու ՀՀ քաղաքացու կյանքը փրկելու համար հայ զինվորը կրակել է Ադրբեջանի ցեղասպան բանակի վրա:

Իր բարոյական ու զինվորական պարտքը կատարելու համար ՀՀ դե-ֆակտո իշխանությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել:

Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանում այժմ պաշտպանված են ադրբեջանցիները, ոչ թե հայերը: Սա միայն ավելի է խորանալու, քանի դեռ Հայաստանի ղեկավար է պարտված իշխանություն, որը ոչ մի կապ չունի հայկանան շահերի հետ:

Այս ֆոնին ԱԱԾ հապավման մեջ առաջին բառը կարելի է փոխարինել «Ադրբեջան» բառով: Այդպես ավելի մոտ է իրականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս