Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Տեղեկության համաձայն՝ հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր: