«Հայաստան-ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ դեմ». Մհեր Գրիգորյան

«ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ»․ «Ռիա Նովոստի» գործակալությանը ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի՞ խանգարում ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցությանը, և արդյոք երկիրը պատրաստվո՞ւմ է դուրս գալ այդ միավորումից, Գրիգորյանն ասել է.

«Հայաստանը հայտարարել է իր առևտրատնտեսական կապերի հետագա դիվերսիֆիկացման մտադրության մասին։ Նման տնտեսական քաղաքականություն այսօր վարում են գրեթե բոլոր երկրները, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ։ Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միության, առավել ևս՝ ԵԱՏՄ-ի դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930