 
                        Մբապեն խաղադաշտից հեռանալիս ասել է «շան որդի». Foot Mercato
 
                                    Ֆրանսիայում նոր սկանդալ է հասունանում։ Լիգա 1-ի հերթական տուրում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն փոխարինել է Կիլիան Մբապեին, ինչը զայրացրել է ֆուտբոլիստին։ Այս ամենը չի վրիպել ֆուտբոլային լրագրողների և պարբերականների աչքից։
Ըստ հրապարակումների՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փոխարինումից հետո, կարծես, վիրավորել է Լուիս Էնրիկեին:
Ինչպես գրում է Foot Mercato-ն, խաղադաշտից հեռանալիս Մբապեն ասել է՝ «շան որդի» և անմիջապես գնացել հանդերձարան։
Այս մրցաշրջանում Կիլիանը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 38 խաղում խփել է 38 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        