Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի հետ. Վազգեն Սաղաթելյանը` կալանավայրից

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը՝ բարձր: Վազգենը ողջունում է բոլորիդ, մեծ շնորհակալություն հայտնում աջակցության համար: Խնդրեց ձեզ փոխանցել․

«Տեղյակ եմ, որ շատ շատ մարդիկ անդադար ռեժիմով հետաքրքրվում են իմ մասին: Ինձ զգում եմ հրաշալի: Տրամադրությունս բարձր է ու մարտական: Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին»:

«Իմնեմնիմի» ընտանիքի անդամներին ուղղված ուղերձը խնդրել է, որ հրապարակեմ հենց պոդքաստի ընթացքում, ինչն էլ կանեմ մոտ ապագայում:

Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները քրեակատարողականում, նա պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման…  էստեղ էլ ա «լյոքշ»,  էստեղ էլ խորհուրդ չի տրվում լքել հանգստյան տան տարածքը,  սնունդը ներառված ա փաթեթում, բայց էնքան էլ լավը չի,  սպասարկող անձնակազմը շատ է ու բոլորը՝ նույն շորերով»։

Տեսանյութեր

Լրահոս