Բաժիններ՝

Օրենքով գող Շաքրո Մոլոդոյը պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի

Օրենքով գող Շաքրո Մոլոդոյին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու նախնական պատճառը նրա տեսողության կտրուկ վատթարացումն է։

71-ամյա Զախարի Կալաշովը 2019 թվականին ուղարկվել է Ուստ-Լաբինսկի ԻԿ-2՝ բռնության գործադրմամբ շորթում կատարելու մեղադրանքով։ Պետք է նստեր 9 տարի 10 ամիս։ Վերջին շրջանում նա գրեթե կուրացել է։

Դատարանը մարտի 13-ին բավարարել է առողջական պատճառներով պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը։ Շաքրոն ազատ կարձակվի մարտի 28-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս