ԱՄՆ օգնությունը Վրաստանին նվազել է

ԱՄՆ-ի 2025 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին տրամադրվող արտաքին օգնության ծավալը կրճատվում է 8 միլիոն դոլարով․ այն կկազմի 80 միլիոն դոլար։ Փաստաթուղթը մարտի 11-ին ուղարկվել է Կոնգրեսի քննարկմանը։

Նախկինում՝ 2022, 2023 և 2024 թվականների բյուջետային հարցումներում, ԱՄՆ Պետդեպարտամենտը խնդրել էր Կոնգրեսին 88 միլիոն դոլար հատկացնել Վրաստանին։ Ֆինանսական օգնության նպատակը՝ նպաստել Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը և աջակցել եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։

Թե ինչի հետ կարող է կապված լինել ֆինանսավորման կրճատումը, կողմերից պաշտոնական պարզաբանումներ դեռ չկան։ Հիշեցնենք, ՀՀ-ին ԱՄՆ օգնությունը կազմել է 52 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս