Մեր երկու ժողովուրդներն էլ դիմակայում են գոյաբանական սպառնալիքների. Կիպրոսի ԱԳ նախարար
Կիպրոսի արտաքին գործերի նախարարը համարում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Կիպրոսի ժողովուրդներն առերեսվում ու դիմակայում են գոյաբանական սպառնալիքների, և ունեն միևնույն պատմությունը։
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում կատարած հայտարարության ժամանակ:
«Միևնույն ժամանակ, մենք ունենք ընդհանուր պատմություն. պատմություն, որտեղ կա հետապնդում, հալածանք, տեղահանում, ագրեսիայի ու բռնության զոհեր ենք, և այս ամենում մենք տառապել ենք և շարունակում ենք դիմակայել։ Մենք դիմակայում ենք գոյաբանական սպառնալիքների, մեր երկու ժողովուրդներն էլ վերապրողներ են: Մենք շարունակում ենք աշխատել այս սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»,-հայտարարեց Կոմբոսը։
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը: