Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը «Aeroflot Open 2024»-ի առաջատարներից են
Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:
Անցկացված 2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն 10 շախմատիստներ, այդ թվում՝ գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը։
Երկրորդ խաղափուլում Հովիկը Հայրապետյանը հաղթել է 2609 վարկանիշ ունեցող ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանընունեն 1.5 միավոր:
Ավելի վաղ միջազգային վարպետ Արսեն Դավթյանն առաջին խաղափուլում հաղթել էր իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբային, ով 2696 կետ վարկանիշով չորրորդ վարկանիշ ունեցող մասնակիցն է: Երկրորդ խաղափուլում նա պարտվել է միջազգային վարպետ Մաքսիմ Ծառուկին և այժմ ունի 1 միավոր: