ԿԳՄՍ նախարարը պետք է հրաժարական տա. խոտանե՛լ Հայոց պատմության նոր դասագիրքը` բողոքի ակցիա. ՈւՂԻՂ

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնող խումբը կսկսի իրազեկման ակցիաներ իրականացնել, բանակցել տարբեր միավորումների հետ և հասնել նրան, որ դպրոցները, ուսուցիչները, տնօրենները ևս միանան իրենց շարժմանը։ Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին հայտարարեց նախաձեռնության անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Ինչպես հայտնի է՝ ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել և դարձնել «Հայաստանի պատմություն»։

Այսօրվա ակցիան նախարարության շենքի դիմաց անցկացվեց «Պահպանիր անցյալդ՝ պաշտպանիր ապագադ» նշանաբանով։ Շարժման մասնակիցները պահանջում են խոտանել 7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը և պնդում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարական տա։

«Քանի որ գտնվում ենք տոտալ բռնապետական իշխանության ներքո, այդ իսկ պատճառով նախարարը վերևից չի իջնում։ Բոլորի ներկայությամբ հրավիրում ենք իջնել ներքև, որպեսզի բացատրենք` այն, ինչ անում է գիտության, կրթության, մշակույթի բնագավառում, դրանով երկիրը տանում է կործանման։ Կործանում են հայ ժողովրդի տունը, հայրենիքն այնպես, ինչպես կործանեցին Արցախը։ Դրա համար պահանջում ենք նրա հրաժարականը: Այսօրվա իշխանությունը մեր պատմության մեջ կատարում է Ցռան Վերգոյի դերակատարումը»,– հայտարարեց Վազգեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս