«Մեզ պետք է հայամետ, փորձառու, մեծ արտաքին կապերով, դիվանագետ առաջնորդ»
Տիգրան Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ թվում է՝ եկել է մեր ազգի համար հասկանալու օրհասական պահը, որ մեզ պետք է Հայամետ, փորձառու, մեծ արտաքին կապերով, դիվանագետ առաջնորդ։
Հերիք է հրեշտակի թևերով, անմեղ դեմքով, կյանքի ընթացքում ոչ մի մեղք չգործած, սպիտակ թևավոր ձին հեծած փրկիչ ման գաք, նրանք միայն հեքիաթներում են ապրում!!!!
Ազգ ջան, մեզ 2018թ. խրատ չեղա՞վ, բացեմ մի գաղտնիք` հասկացեք, պատահական մարդը չի կարող դառնալ երկրի ղեկավար, անհնար է։ Աշխարհը ղեկավարում են հզորները, որոնք սառնասիրտ են և չեն տրվում մարդկային զգացմունքներին, այլ կոնկրետ շարժվում են շահառու դիվանագիտությամբ, առավել ևս՝ մեր տարածաշրջանի մասով։
Ի՞նչ է մեզ պետք !!!
ԱՇԽԱՐՀԸ ՍԻՐՈՒՄ Է ՈՒԺԵՂՆԵՐԻՆ և ԽԵԼԱՑԻՆԵՐԻՆ‼️
1) Ուշքի գալ, դուրս գալ թմբիրից և իլյուզիայից, հանել մեր միջից անտարբերությունը սեփական երկրի նկատմամբ, վերացնել միտումնավոր, արհեստականորեն ներարկված ատելությունը Հայը Հայի նկատմամբ, դատել սառը և կոնկրետ փաստերով այլ ոչ թե նիկոլի կողմից հնարված և շատ ու շատ իբր ընդդիմադիր ձևացող, մի քանի կուսակցություն փոխած և տաք անկյուն ման եկող մարդկանց բերաններով արտահայտվող, մոնիպուլացնող արդեն ստանդարտ դարձած ստերով և հեքիաթներով, որով վեց տարի քայքայեցին մեր հայրենիքը և ազգը որի շնորհիվ կորցրեցինք Արցախը, հաղթական պատիվը ու հարգանքը աշխարհի մոտ և ունեցանք հազարավոր զոհեր!!!
2) Հավաքվել այն առաջնորդի շուրջ ով Հայամետ է, պետականամետ, ունի դրացիական հզոր կապեր գերտերությունների ղեկավարների հետ , որի հետ հաշվի կնստեն և ձայնը լսելի կլինի ։ Հիշե’ք աշխարհը հաշվի է նստում խելացիների և հզորների հետ!!!
3) Վերականգնել մեր երբեմնի հաղթանակած ոգին, ծնկաչոք աղոթել մեր Աստծուն և Քրիստոսին, մեծարենք և փառաբանենք մեր Հայ Առաքելական Եկեղեցին, սկսենք նորից հավատալ Հայի անկոտրուն ուժին, դեն նետենք հիասթափությունը, վախը և ազգին քայքայելու համար ներարկած պառակտումը և սուտը, վերադառնանք հայկական ընտանեկան արժեքներին և ավանդույթներին, որտեղ տղամարդը հերոս զինվոր էր, օրինակ, և մեծություն երեխաների համար իսկ մայրը օջախի սրբությունն և տան սյունը, իսկ բարոյականությունը մեծ արժեք և պարծանք Հայի օջախում !!!
Ազգ ջան, հիշեք մեր պատմության ընթացքում քանի անգամ է Հայը վերածնվել և կրկին կերտել հաղթանակներ ու պետություն ։ Հիասթափվել կամ կոտրվել ՉԿԱ !!! Մենք պարտական ենք մեր Հայրենիքին և ապագա սերունդներին !!!
Ես հավատում եմ՝ մենք ունենալու ենք հզոր Հայրենիք ‼️2024թ. լինելու ծանր, բայց արժանապատիվ պայքարի տարի։️
Առաջ Աստված»։