Բաժիններ՝

Խոզի կողերը՝ սալորաչրով

Բաղադրիչները՝

  • 1 կգ խոզի կողեր
  • 100 գ սալորաչիր՝ առանց կորիզի
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 150 մլ տոմատի սոուս
  • 1 թ.գ. աղացած սև պղպեղ
  • 1 թ.գ. խոշոր աղ

Պատրաստման եղանակը՝

Խոզի կողերը լվացեք, չորացրեք, կտրտեք:

Սալորաչիրը լվացեք, 15 րոպեով թողեք եռացրած ջրի մեջ:

Կարդացեք նաև

Սոխը մաքրեք ու մանր կտրատեք:

Յուղով թավան դրեք կրակին, ավելացրեք կտրտած սոխն ու տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Ավելացրեք աղը, աղացած սև պղպեղը, տոմատի սոուսը, խառնեք, հանեք կրակի վրայից:

Խոզի կողերը տեղադրեք թավայի մեջ ու խառնեք այնպես, որ բոլոր կտորները սոուսով պատվեն:

Խոզի կողերը տեղադրեք տապակի մեջ, ավելացրեք սալորաչիրը:

Տապակը ծածկեք երկու շերտ փայլաթիթեղով ու 50 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

50 րոպեից փայլաթիթեղը հեռացրեք ու ևս 15 րոպե թողեք ջեռոցում:

Հանեք ջեռոցից ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս