Բաժիններ՝

Պինգվինը դուրս է եկել թռիչքուղի և հետաձգել ինքնաթիռի թռիչքը

Նոր Զելանդիայի օդանավակայանում պինգվինը դուրս է եկել թռիչքուղի և հետաձգել ինքնաթիռի թռիչքը, գրում է UPI-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Վելինգթոնում։

Պինգվինը հայտնվել է թռիչքուղու վրա, երբ Air Chathams ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի։ Դրա պատճառով ուղևորներն ու օդաչուները ստիպված են եղել սպասել, մինչև որ թռչունը բռնվի։

Արդյունքում օդանավակայանի աշխատակիցներին հաջողվել է բռնել պինգվինին ու տեղափոխել անվտանգ վայր։ Պարզվել է, որ այն ընդամենը վեց շաբաթական է։

Օդանավակայանի աշխատակիցները պինգվինին տվել են տեղի կենդանաբանական այգուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս