Բաժիններ՝

ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի մոտակայքում փոքր ինքնաթիռ է կործանվել: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է CBS News-ը։

«Մի քանի գործակալություն փոքր ինքնաթիռ է որոնում, որը, ըստ տեղեկությունների, կործանվել է», – նշում է հեռուստաընկերությունը:

Ականատեսները նկատել են, թե ինչպես է երկակի պտուտակավոր ինքնաթիռը անկանոն թռչում, շարժիչը թփթփոցի ձայն է արձակում, ինչից հետո ինքնաթիռն անհետացել է տեսադաշտից։

Հեռուստաալիքի տվյալներով՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը և ոստիկանական անօդաչու թռչող սարքը: Որոշ մնացորդներ արդեն հայտնաբերվել են, սակայն դեռ պարզ չէ արդյոք դրանք կորած ինքնաթիռինն են:

Հնարավոր ուղևորների և ինքնաթիռի տեսակի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս