Բաժիններ՝

Դանիան նոր թագավոր ունի

Դանիայում տեղի է ունեցել թագուհի Մարգրետե II-ի գահից հրաժարվելու արարողությունը։

Դանիայի թագուհի Մարգրետե II-ը կիրակի օրը ստորագրել է գահից հրաժարվելը հօգուտ իր ավագ որդու՝ Ֆրեդերիկի, որը դառնում է թագավոր Ֆրեդերիկ X-ը։

Արարողությունը տեղի է ունեցել Կոպենհագենում Պետխորհրդի անդամների ներկայությամբ։

Դանիական ավանդույթում թագադրում նախատեսված չէ: Նոր թագավորի պատվին Դանիայի մայրաքաղաքի նավահանգստում հրավառություն կհնչի՝ 3 անգամ 27 կրակոց 4 թնդանոթից, իսկ ուշ երեկոյան Կոպենհագենի «Տիվոլիի Այգիներ» զվարճանքների այգում հրավառությունների շոու կկազմակերպվի:

Մարգրետե թագուհին Դանիայի գահին էր 1972 թվականի հունվարի 14-ից։ Նա գահ բարձրացավ հոր՝ Ֆրեդերիկ Իներորդ թագավորի մահից հետո։ Գահից հրաժարվելու մտադրության մասին նա հայտարարել էր դեռ 2023 թվականի Ամանորյա ելույթում։

Դա անակնկալ էր ինչպես դանիացիների, այնպես էլ Դանիայի բարձրագույն քաղաքական շրջանակների, այդ թվում՝ վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի համար։ Ամանորյա ելույթից երեք օր առաջ Մարգրետեն որոշման մասին նախազգուշացրել է միայն իր որդիներին՝ թագաժառանգ Ֆրեդերիկին և Յոախիմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս