Բաժիններ՝

Մենք Եվրոպական խարտիան վավերացնելու հարցով դեռ չենք դիմել Վրաստանի խորհրդարանին. Համլետ Մովսիսյան

News.ge-ին տված հարցազրույցի ժամանակ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ և «Վրացական երազանք-Հանրապետականներ» խմբակցության նախագահ Համլետ Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք դեռ չեն դիմել խորհրդարանին՝ Եվրոպական խարտիան վավերացնելու պահանջով.

«Դեռ պատրաստ չէ խորհրդարանին դիմելու վերջնական տարբերակը: Եվրոպական խարտիայի վավերացման հարցն այժմեական է դարձել 1999 թվականից: Մենք քանիցս փորձել ենք այդ հարցը բերել օրակարգ: Այսօր դա մեր հերթական փորձն է:

Այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել Ախալքալաքի շրջանային ժողովի «Վրացական երազանք-Հանրապետականներ» խմբակցությունը: Նրան աջակցել են «Վրացական երազանք-պահպանողականներ» և «Վրացական երազանք» խմբակցությունները»:

Հիշեցնենք, որ Վրաստանում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցում սրվել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի փոխհարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս