Հայաստանը Չինաստանում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել ՉԺՀ-ում, Թաիլանդում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նրա փոխարեն Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Վահե Գևորգյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- ասվում է նախագահի հրամանագրում։