Բաժիններ՝

«Ուրարտու»-ին միացել է 2, իսկ «Ալաշկերտ»-ից հեռացել՝ 5 ֆուտբոլիստ

Հայկական Պրեմիեր լիգայի ձմեռային դադարի ընթացքում թիմերում մի շարք փոփոխություններ են կատարվում:

«Ալաշկերտ»-ում իրենց մրցելույթները չեն շարունակի 5 ֆուտբոլիստ՝ Լևան Կուտալիան, Դանիել Կարիլյոն, Մատեո Մուժեկը, Ռոբինսոն Ֆլորեսը և Սարգիս Շահինյանը:

«Ուրարտու» ակումբի սաներ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը ժամանակավորապես ԲԿՄԱ-ի կազմում հանդես գալուց հետո վերադարձել են «Ուրարտու»:

Սիմոնյանը բանակայինների կազմում էր 2021-2022 մրցաշրջանի երկրորդ հատվածից։ Այս ընթացքում նա մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Իսկ Խարիտոն Այվազյանը ԲԿՄԱ-ում էր ընթացիկ մրցաշրջանի սկզբից, որի ընթացքում հասցրեց 14 խաղ անցկացնել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի երկրորդ կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս