Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված միջոցառումներին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Բլինկենը հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Իսրայելի հարևանությամբ խաղաղ, անվտանգ ապրող պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև դրա համար հատուկ միջոցառումներին աջակցելու վերաբերյալ։
Բլինքենը մինչ Իսրայել մեկնելը նաև այցելել է Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին, որոնք, ըստ նրա, կցանկանային ավելի սերտ հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, բայց միայն այն դեպքում, եթե այդ գործընթացը ներառի գործնական ճանապարհ դեպի պաղեստինյան պետության ստեղծում: