Բաժիններ՝

Ժերար Պիկեն վերադառնում է մեծ ֆուտբոլ

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Ժերար Պիկեն վերադառնում է մեծ ֆուտբոլ: Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստը:

«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել կրկին վերադառնալ մեծ ֆուտբոլ: Ամեն ինչ առավել կմանրամասնեմ շաբաթվա ավարտին»,-գրել է նա:

Պիկեն կարիերան ավարտելու մասին որոշում կայացրել էր 2022 թվականի նոյեմբերին:

Ժերար Պիկեն «Բարսելոնա»-ի ակադեմիայի սան է: 2004-2008 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, 2006-2007 թվականներին վարձավճարով խաղացել է «Սարագոսա»-ում, իսկ 2008 թվականից «Բարսելոնա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստներից է: Պիկեն հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում:

Ընտրանու կազմում դարձել է 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն: «Բարսելոնա»-ի կազմում 8 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը, 7 անգամ` արքայական գավաթը, 6 անգամ Իսպանիայի Սուպերգավաթը, երեք անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել, նույնքան անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս