Ինձ դատում են, որովհետև ուզում եմ հայ մնալ․ Տաթև Արցախ
44-օրյա պատերազմում զոհված հերոսի քույր Տաթև Վիրաբյանը՝ Տաթև Արցախը, ում դատապարտել էին, իբրև, բռնության կոչեր հնչեցնելու համար (Տաթևը բողոքի ակցիաներին էր մասնակցել), գրել է՝ ինձ դատում են, որովհետև ուզում եմ հայ մնալ։
«Էհ, վաղը էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին , ասել է թե՝ վաղը իմ և 10 հոգու հերթական դատական նիստն է։
Ամենաաբսուրդը այն չէ, որ ես այս աթոռին եմ հաճախ նստում, այլ այն, թե ինչի համար ։
Ես գլուխս բարձր եմ գնում էս ամեն ինչին, որովհետև ինձ դատում են, որ ուզում եմ հայ մնալ, որ թուրքի հետ ախպերություն չեմ ուզում, այլ բացառում եմ , որ համաձայն չէի Արցախի հանձնմանը …
Եթե էս ամենի համար ինձ տանեն էլ մինչև մահվան սյուն, ես գլուխս բարձր եմ գնալու, որովհետև իմ կյանքն առ ոչինչ է առանց հայրենիք, որովհետև իմ համար կա արժեք, ու ես տեր եմ էդ արժեքին ։
Հա, հայրենիքը էդպես պիտի սիրեն՝ ամեն-ամեն ինչից շատ ու վեր …
Դե ինչ, մենք գնում ենք մեր պայքարին՝ առանց կոտրվելու …
Դուք մեզ դատեք, մենք ձեզ հետո կասենք։
Արսեն Բաբայան, Ռուդիկ Դոլունց, ձեզ ու մեզ հաղթանակ …
Նորից շնորհակալ եմ , որ կողքիս եք լինելու վաղը ու ամենադժվար պայմաններում պաշտպանելու եք իմ ու Արցախցի տղաների իրավունքները»,- սոցցանցի իր էջում գրել է Տաթև Վիրաբյանը։