Բաժիններ՝

30 հրթիռ է արձակվել Սիրիայի արեւելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայի ուղղությամբ. Al Mayadeen

Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի «Ալ Օմար» նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Հրթիռակոծությունն իրականացվել է Դեյր էզ Զորից արևելք ընկած «Ալ Օմար» նավթային հանքավայրի ամերիկյան բազայի վրա»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ ամերիկյան բազայի ուղղությամբ արձակվել է 30 հրթիռ. արձակումն իրականացվել է Սիրիայի տարածքից։

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները կանոնավոր կերպով ենթարկվում են հարձակումների, որոնց համար պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող շիա զինված խմբավորումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս