Բաժիններ՝

Իրանը միջազգային իրավական գործընթաց է նախաձեռնել Քերմանում տեղի ունեցած հարձակումից հետո

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկիրը սկսել է «իրավական միջոցներ» ձեռնարկել ՄԱԿ-ի միջոցով՝ հարավ-արևմտյան Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյուններից հետո, որոնք շուրջ 100 զոհի և ավելի քան 200 վիրավորի պատճառ են դարձել: Այս մասին Իրանի ԱԳՆ ղեկավարը գրել է X սոցիալական հարթակում։

«Հիմնվելով պաշտոնական աղբյուրներից ստացված նախնական տեղեկատվության վրա՝ ԱԳՆ-ն սկսել է (ձեռնարկել) իրավական և միջազգային հրատապ միջոցներ ՄԱԿ-ի միջոցով»,- գրել է Ամիր Աբդոլլահիանը։

Իր հերթին IRNA գործակալությունը, վկայակոչելով միջազգային հարցերով դատական ատյանի փոխնախագահ Քազեմ Ղարիբաբադիի խոսքերը, հաղորդում է, որ դատական գործ է բացվել, և իրավական ընթացակարգեր կսկսվեն, հենց հարձակումներն իրագործողները նույնականացվեն։

«Իսլամական պետությունը միշտ ահաբեկչության զոհ է եղել, և Իսլամական հեղափոխության սկզբից մինչ այժմ ավելի քան 23 000 անմեղ իրանցիներ են զոհվել ահաբեկչության հետևանքով», – ասել է նա։

Ղարիբաբադին հավելել է, որ եթե «ահաբեկչական հարձակման իրագործողները լինեն երկրի սահմաններից դուրս», ապա Իրանը հետամուտ կլինի նրանց արտահանձնմանը՝ դատական համագործակցության շրջանակներում։

Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին խոստացել է խիստ պատասխան տալ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած հարձակմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս