Արան հիմա պիտի վայելեր ստեղծագործական իր կյանքը… բայց, ինչպես ինքն էր ասում՝ կինոն վերրջացավ. Սոնա
Այսօր մտերիմները, ընկերներն ու երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին: Արտիստին Արամ Խաչատրյան համերգասրահից վերջին անգամ ծափերով ճանապարհեցին:
«Իր տաղանդը, իր ստեղծագործական տարիներն ինքը պետք է վայելեր… ոնց հիմա ինքը կասեր՝ կինոն վերջացավ: Բայց մենք պետք է հիշենք նրան. նրան հնարավոր չէ մոռանալ:
Ով ճանաչել է նրա ձայնը…,- լրագրողների հետ զրույցում նշեց երգչուհի Սոնան, ապա անդրադառնալով Արա Մարտիրոսյանի՝ հենց այդ պահին հնչող «Հերիք է, սիրտ» երգին՝ հավելեց,- Այս երգը հենց ինքն է. ինքն ուղղակի տալիս էր, ամեն համերգ՝ ինչպես վերջին անգամ տար:
Աստված հոգին լուսավորի մեր Արայի, գնաց Հայկոյիս մոտ»:
Մանրամասները՝ տեսանյութում