Արքայադուստր Դիանայի թավշյա զգեստն աճուրդում ռեկորդ է սահմանել
1985 թվականին Ուելսի արքայադուստր Դիանայի կրած թավշյա երեկոյան զգեստը նոր ռեկորդ է սահմանել. այն Julien’s Auctions աճուրդի տանը վաճառվել է նախատեսված արժեքից 11 անգամ ավելի թանկ գնով:
irishnews.com-ի փոխանցմամբ՝ փորձագետները կանխատեսել էին, որ այն կվաճառվի 100.000 դոլարով, սակայն աճուրդի տան կողմից այն վաճառվել է 1 մլն 148.080 դոլարով:
Նշենք, որ Վիկտոր Էդելշտեյնի 1991 թվականի թավշյա զգեստը հունվարին կայացած աճուրդում վաճառվել էր 604,800 դոլարով։ Այսպիսով՝ արքայադուստր Դիանայի զգեստը նոր եկորդ է գրանցել։