Բաժիններ՝

Մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչու և ինչ նպատակով է բացվում «Երևան-Վան» ավիաչվերթը. Զիյաֆեթ Ասկերով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 3-ին «Երևան-Վան» ուղիղ ավիաչվերթի բացմանը.

«Թուրքիան Ադրբեջանի համար ոչ միայն եղբայրական ու բարեկամական երկիր է, այլև՝ ռազմավարական գործընկեր: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի արդար շահերը և ցայժմ չի բացել Հայաստանի հետ սահմանը:

Թուրքիան հետագայում նույնպես մտադիր է չբացել Հայաստանի հետ իր սահմանը: Որքան ինձ հայտնի է, այդ ավիաչվերթն իրականացնելու է մասնավոր ավիաընկերությունը: Սակայն ամեն դեպքում մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչու դա տեղի ունեցավ:

Մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչու և ինչ նպատակով է բացվում «Երևան-Վան» ավիաչվերթը: Կարծում եմ, որ հավանաբար որևէ հայտարարություն կարվի՝ դրա հետ կապված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս