Արայիկ Հարությունյանն ու Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ակտիվ երկխոսությունն ու հաղորդակցությունը:

Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի:

Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031