Բաժիններ՝

Թուրքիան և Կատարը շարունակում են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատանդների փոխանակման աշխատանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն և Ազգային հետախուզական կազմակերպությունը Քաթարի հետ միասին շարունակում են ինտենսիվ աշխատանքը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև պատանդների փոխանակման կազմակերպման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TRT հեռուստաալիքը։

«Ինչ վերաբերում է պատանդների փոխանակման հարցին, ապա մեր երկրի ԱԳՆ-ն, Ազգային հետախուզությունը շարունակում են Քաթարի հետ համատեղ աշխատանքը: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ արդյունք ստանալ այդ հարցում», – ասել է Էրդողանը Ալժիրում կայացած մամուլի ասուլիսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս