Բաժիններ՝

Իրաքի հարավում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա 13 զոհ

Իրաքի հարավային Բասրայի նահանգում ուսուցիչներին տեղափոխող միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է քրդական Rudaw պարբերականի հրապարակումը։

Նշվում է, որ զոհերի շարքում կա առնվազն 10 ուսուցիչ և նրանց 3 երեխաները։ Վթարի պահին նրանք մեկնում էին Սաֆվան քաղաքի դպրոցներից մեկը՝ աշխատանքի։

Բասրայի նահանգապետը նահանգում եռօրյա սուգ է հայտարարել:

Պարբերականը նշում է, որ Իրաքում ավտովթարներ հաճախ են տեղի ունենում։ 2022 թ․-ին երկրում 11 500-ից ավելի ավտովթար է գրանցվել, որոնց հետևանքով ավելի քան 3000 մարդ է զոհվել, 12 600 մարդ՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս