Բաժիններ՝

43-ամյա Արթուր Ս.-ն հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 20-ին Լոռու մարզի Արջահովիտ բնակավայրի 5-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկում հայտնաբերվել և Սպիտակի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արթուր Ս.-ն:

Նա նոյեմբերի 3-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս