«Քանի կան մահաբեր իշխանությունները, մենք ամեն օր ականատես ենք լինելու նոր ողբերգությունների». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ուսանողների միջազգային օրը՝ Երևանի մայր բուհում բռնկված հրդեհի հետևանքով ունենք մեկ զոհ և երեք վիրավոր։

Քանի կան մահաբեր իշխանությունները, մենք ամեն օր ականատես ենք լինելու նոր ողբերգությունների։

Օրացույցում ևս մեկ տոն սևով ներկվեց՝ երկրում անվտանգության բացակայության, բարձիթողի վիճակի պատճառով։

նիկոլի ղեկավարած երկրում միայն զոհեր են՝ զոհեր սահմանին, զոհեր փողոցներում, զոհեր հիվանդանոցներում, զոհեր համալսարաններում»։

Տեսանյութեր

Լրահոս